Սեպտեմբերի 28-ի երեկոյան Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է որոշում՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ խնդրանքը բավարարելու մասին։
Երեկ՝ Երեւանի ժամանակով 22:10-ի սահմաններում, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից Բաքու է թռել «Boeing 737-800» տիպի մարդատար ինքնաթիռ, որն Ադրբեջանի մայրաքաղաք է հասել Երեւանի ժամանակով գիշերը՝ 02:30-ի սահմաններում:
Միջազգային հանրությունը կոչ է արել արտատարածաշրջանային ուժերին ձեռնպահ մնալ հակամարտությունը բորբոքելու քայլերից, և Թուրքիան պետք է անսա այս կոչերին:
Միասնական տեղեկատվական կենտրոնում ընթանում է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը:
Նա միջազգային լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ ադրբեջանական զինված ուժերը որոշակի հաջողություններ ունեցել են միայն առաջին օրը։
Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ Արցախի հյուսիսում հակառակորդն ակտիվ է և կիրառում է հրետանի ու օդային հարձակման միջոցներ:
Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը:
Ստացված օգնությունը տեսակավորվում և խմբավորվում է, որից հետո համապատասխան ստորաբաժանումները պատրաստվում են բեռը հանձնել Արցախի մեր հայրենակիցներին։